Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ճանապարհորդելով «Հոլիդեյ Տուրի» հետ

Ճանապարհորդելով «Հոլիդեյ Տուրի» հետ

Հարցազրույց «Հոլիդեյ Տուր» ֆիրմայի տուրիզմի մենեջեր Նաիրա Գյոզալյանի հետ

Բուժման և հանգստի ինչպիսի՞ ծրագրեր է առաջարկում «Հոլիդեյ Տուր»-ն իր հաճախորդներին:

 

- Նախ լսում ենք նրանց, հասկանում, թե ինչ խնդիրներ ունեն, ինչ են նախընտրում և առաջարկում ենք հանքաբուժական, բնակլիմայական նշանակություն ունեցող համապատասխան առողջարանային բուժում, ինչպես նաև հանգիստը ռացիոնալ կազմակերպելու հնարավորություն ընձեռում ինչպես արտասահմանում, այնպես էլ` Հայաստանում: Առաջարկում ենք նաև օրգանիզմի կազդուրմանը նպաստող միջոցառումներ` պրոցեդուրաներ, Spa (Sanus Per Aquam-լատիներենից թարգմանաբար նշանակում է` առողջացում ջրի միջոցով) կենտրոններում:

 

Հիմնականում ինչպիսի՞ ուղղություններ են նախընտրում ձեր հաճախորդները, և տարբերվում են արդյո՞ք կանանց և տղամարդկանց հետաքրքրություններն այս հարցում:

 

- Եթե չունեն լուրջ առողջական խնդիրներ, ապա առաջարկում ենք իրենց նախընտրած երկրներից որևէ մեկը` համակցելով տուրիզմը առողջարանային բուժման հետ: 

 

Այսօր արդիական են հանգստին և բուժմանը նպաստող Spa կենտրոնները, որոնք առողջարաններ են, որտեղ բուժումն իրականացվում է ստորերկրյա տաք ջրերի օգնությամբ: Spa անվանումը գալիս է առողջարար աղբյուրներով հայտնի բելգիական SPA քաղաքի անվանումից: Այդ առողջարաններն օգտակար են առողջական ընդհանուր վիճակի բարելավման, հիվանդությունների կանխարգելման, վերականգնողական բուժման և հանգստի համար և իրենցից ներկայացնում են միկրոտարրերով հարուստ տարբեր բնական ջրային պրոցեդուրաների համակցում, որոնք մարմնի ծակոտիների միջոցով ներթափանցելով օրգանիզմ, ակտիվացնում են արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը, լավացնում ինքնազգացողությունը: 

 

Շատերին, հատկապես կանանց, հետաքրքրում է նաև քաշի նվազեցման հետ կապված բուժման ծրագրերը, որոնց խորհուրդ ենք տալիս այցելել Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի կլինիկաները: Շրի Լանկա, Թաիլանդ, Հնդկաստան այցելել ցանկացողներին խորհուրդ ենք տալիս անպայման օգտվել «ayurveda» հին հնդկական ավանդական բուժման ծրագրից (ayurveda-սանսկրիտից թարգմանաբար նշանակում է գիտություն կյանքի մասին, որը տեսություն է մարմնի և հոգու ներդաշնակության մասին): Իսկ եթե ունեն որոշ առողջական խնդիրներ, կամ ցանկանում են կանխարգելիչ բուժում ստանալ, նախ և առաջ պարզում ենք, թե ինչ գանգատներ ունեն, որպեսզի առաջարկենք համապատասան բուժում համապատասխան կլինիկայում: 

 

Առողջական լուրջ խնդիրներ ունեցողների նկատմամբ մոտեցումն այլ է: Առաջարկում ենք բուժում աշխարհի լավագույն կլինիկաներում: Մասնավորապես համագործակցում ենք Իսրայելի հայտնի կլինիկաների հետ: Նախապես հիվանդության պատմությունը, հետազոտության արդյունքները ուղարկում ենք կլինիկաներ, որտեղ նշանակվում է ժամադրություն համապատասխան մասնագետի հետ, իսկ եթե չկա ախտորոշում, ապա նշանակում են ընդհանուր հետազոտություն:

 

Առհասարակ ո՞ր առողջարաններն եք առաջարկում:

 

- Ընտրության հնարավորությունը լայն է: Ելնելով բնակլիմայական պայմաններից, առաջարկվող բուժման ծրագրերից, սակագներից` առաջարկում ենք բուժվել Չեխիայի, Բադեն-Բադենի, Մոնտե Կառլոյի, Հունգարիայի, Մեռյալ ծովի բազմաթիվ առողջարաններում: Բոլոր առողջարանները տեղակայված են բնության գեղատեսիլ, հանգիստ ու խաղաղ վայրերում, որը շատ բարենպաստ ազդեցություն է ունենում հանգստացողների վրա:

 

Ի՞նչ հիվանդություններ են բուժվում նշված առողջարաններում:

 

- Բուժվում են հիմնականում սրտանոթային, ստամոքսաաղիքային տրակտի, երիկամների, շնչառական, մաշկային, հենաշարժական ապարատի հետ կապված բազմաթիվ հիվանդություններ: Իհարկե, չենք անտեսում նաև մեր երկրի բուժական նշանակություն ունեցող առողջարանները: Առաջարկում եք նաև առողջարանային բուժում Ջերմուկի, Արզնիի, Դիլիջանի առողջարաններում և ծանոթացնում ենք նրանց բուժման ծրագրերին:

 

Ինչո՞վ եք առաջնորդվում բուժման ծրագրեր առաջարկելիս:

 

- Առաջինը և ամենակարևորր ուղղորդվում ենք «առողջ հոգի առողջ մարմնում» սկզբունքով:

 

Մեզ համար շատ կարևոր է մեր հաճախորդների գնահատականը, ուստի աշխատում ենք լինել պրոֆեսիոնալ, ճիշտ ներկայացնել նրանց առաջարկվող երկրները և առողջարանները, որպեսզի արդյունքը լինի հնարավորինս արդյունավետ:

 

Հեղինակ. Սամվել Այվազյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ